top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավստրալիան իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ ՄԽ սկզբունքներին՝ ներառյալ Արցախի ինքնորոշման իրավունքը


Ավստրալիայի ԱԳ նախարար Մերիս Փեյնը վերահաստատել է երկրի կառավարության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը՝ «ժողովրդի ինքնորոշման իրավունքը» շեշտելով որպես երեք հիմնարար սկզբունքներից մեկը, որոնք պետք է առաջնորդեն Լեռնային Ղարաբաղը դեպի հարատեւ խաղաղություն: Այս մասին հայտնում է Asbarez News-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի գրասենյակը:


Գրասենյակի եւ Ավստրալիայի հայ համայնքին ուղղված պատասխան նամակում նախարար Փեյնը ողջունել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հրադադարի ռեժիմը: Վերջինս միեւնույն ժամանակ ընդգծել է երկու կողմերի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի դիտարկման անհրաժեշտությունը, որը կոչ է անում հարգել «ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովրդի ինքնորոշման իրավունքի սկզբունքները»:


Ավստրալացի նախարարը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել աջակցել ԵԱՀԿ ՄԽ գործունեությանը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար:


Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս ավելի քան 3000 ավստրալացիներ խնդրագիր էին ստորագրել՝ կոչ անելով Ավստրալիայի խորհրդարանին ճանաչել Արցախի Հանրապետությունը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page