top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավստրալիայում կներկայացվի Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության ապացույցները


Մենք պետք է ողջ աշխարհում միավորենք մեր ջանքերը` Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականության, մեր ժողովրդի դեմ նրանց գործած հանցանքների դեմ պայքարի ու պատասխանատվության համար: Պետք է թույլ չտանք, որ նրանք թաքցնեն իրենց հանցավոր մտադրությունները և մոլորեցնեն աշխարհին. Ավստրալիայի հայ դատի հանձնախմբի հրավերով առաջիկա շաբաթվա ընթացքում բարձրաստիճան հանդիպումներ կունենամ Ավստրալիայում, կհանդիպեմ նաև հայ համայնքի առաջնորդների և երիտասարդության հետ:Ներկայացնելու եմ Հայաստանում ադրբեջանական հանցավոր ներխուժումները, բնակավայրերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց զինված տեղակայումների հետևանքները սահմանային բնակիչների խաթարված կյանքի փաստագրումները, Արցախի բնիկ ժողովրդի` արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականությունը:Այցի ընթացքում կներկայացնեմ նաև Իրավունքի և արդարության կենտրոն վերջին ուսումնասիրությունները և,իհարկե, հիմնադրամի աշխատանքի ուղղությունները:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page