Ավստրալիայի վարչապետը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման հույս ունի

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարգավորման եւ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում երկու երկրների համատեղ աշխատանքի վերսկսկման հույս ունի, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Վարչապետը նշել է, որ երկու առաջնորդների հեռախոսազրույցը եղել է «երկկողմ հարաբերությունների անկեղծ քննարկում»։ «Վարչապետը օգտվել է հնարավորությունից՝ տեղեկացնելու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Ավստրալիայի՝ մինչեւ 2050 թվականը ածխածնի արտանետումների զրոյական ծավալ ապահովելու պարտավորությունների մասին եւ վստահեցրել, որ անհամբեր սպասում է ի շահ ընդհանուր շահերի ապագա համագործակցությանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Փիթեր Դաթոնի խոսքով՝ Ֆրանսիայի առաջնորդի զանգը եղել է պատասխան նամակի, որն ավելի վաղ ուղարկել էր Ավստրալիայի կառավարության ղեկավարը։ Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն սեպտեմբերի 15-ին հայտարարել են անվտանգության ոլորտում նոր համագործակցության՝ AUKUS, մասին։ Համաձայնության շրջանակում Ավստրալիան, մասնավորապես, ծրագրում է կառուցել 8 ատոմային սուզանավ ամերիկյան տեխնոլոգիաներով, ինչպես նաև իր զինված ուժերը վերահագեցնում թևավոր հրթիռներով։ Դրա շնորհիվ Կանբերան խզել է Փարիզի հետ ավելի քան 50 մլրդ եվրոյի չափով սուզանավերի մատակարարման պաշտպանական պայմանագիրը։ Ի պատասխան՝ Ֆրանսիան մեղադրել է Ավստրալիայի իշխանություններին խաբեության մեջ եւ քննադատել Վաշինգտոնի վարչակազմի գործողությունները։




Comments