top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ավստրալիայի կառուցած միջուկային էներգիայով առաջին սուզանավերը շահագործման կհանձնվեն 2036 թվականին


AUUKUS եռակողմ գործընկերության շրջանակում Ավստրալիայի կողմից կառուցված առաջին ատոմային սուզանավերը շահագործման կհանձնվեն 2036 թվականին, հաղորդում է Associated Press-ը: Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի խոսքով՝ ատոմային 8 սուզանավերից առաջինը կկառուցվի եւ շահագործման կհանձնվի հաջորդ տասնամյակի կեսերին։ «Մենք, անկասկած, մտել ենք նոր դարաշրջան ՝ նոր մարտահրավերներով Ավստրալիայի եւ մեր գործընկերների, ընկերների եւ տարածաշրջանի երկրների համար»,-ասել է Մորիսոնը։ Նա նաեւ նշել է, որ AUUKUS-ի գործընկերությունը «անվտանգության ամենամեծ նախաձեռնությունն» է 1951 թվականից, երբ կնքվեց Խաղաղօվկիանոսյան անվտանգության պայմանագիրը ՝ ռազմական դաշինք Ավստրալիայի, ԱՄՆ-ի եւ Նոր Զելանդիայի միջեւ։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page