Ավելի քան 5%-ով աճել է Brent տեսակի նավթի գինը
May 5, 2020
1 min read

Լոնդոնի ICE բորսայում Brent խառնուրդի հուլիսյան մատակարարումների արժեքն ավելացել է 5,79%-ով և կազմել 27,97 դոլար մեկ բարելի դիմաց: Ամերիկյան WTI նավթի գինը հունիսյան մատակարարումներով ավելացել է 7.23%-ով և վաճառվում է 21.21 դոլարով:
Նավթի գնանշումները սկսեցին աճել նավթ արտահանող երկրների կազմակերպության նոր գործարքի՝ մայիսի 1-ից ուժի մեջ մտնելուց հետո, երբ նավթի օրական արտադրությունը կրճատվեց գրեթե 10 միլիոն բարելով:




Comments