top of page

Ավանում եւ Նոր Նորքում տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում 20 խախտում է հայտնաբերվել

Nov 5, 2021
1 min read

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։

ՔՏՀԱ տեսչական մարմնի հաղորդագրությունից տեղեկանում է, որ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։


Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

 
 
 

Comments


bottom of page