top of page

Աստիճանաբար աշխարհը կտեսնի մեր բոլոր առաջնորդներին. Թալիբների պաշտոնական ներկայացուցիչ

Aug 18, 2021
1 min read

Ի տարբերություն անցած 20 տարվա, երբ թալիբների առաջնորդները հիմնականում գաղտնի էին ապրում, այժմ նրանք ցույց կտան իրենց աշխարհին, հայտարարել է իսլամիստական շարժման պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

«Աստիճանաբար աշխարհը կտեսնի մեր բոլոր առաջնորդներին, գաղտնիության ստվեր անգամ չի լինի»,- գործակալությանն ասել է թալիբների բարձրաստիճան պաշտոնյան, ով հրաժարվել է նշել իր անունը:

Նա հայտարարել է, որ թալիբներին հրահանգ է տրվել չտոնել երկրի վերջին մաքրումը, որի շնորհիվ նրանք գրավեցին մայրաքաղաք Քաբուլը, եւ հավելել է, որ խաղաղ բնակիչները պետք է հանձնեն իրենց զենքն ու զինամթերքը:

 
 
 

Comments


bottom of page