Ասադը մտադիր է հանդիպել Պուտինի հետ
Oct 8, 2020
1 min read

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը РИА Новости-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ մտադիր է առաջիկայում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Մենք մշտապես կապի մեջ ենք, երբ ինչ-որ բան է տեղի ունենում կամ զրույցի անհրաժեշտություն կա։ Կշարունակենք շփվել և, իհարկե, կհանդիպենք, բայց դա կախված է Սիրիայի քաղաքական իրավիճակից»,- ասել է Ասադը։
Նրա խոսքով՝ զրույցները դեռ կլինեն հեռախոսով, քանի որ ամբողջ աշխարհը կաթվածահար է եղել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:




Comments