top of page

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում չկա

May 14, 2020
1 min read

Առողջապահության նախարարությունում կորոնավիրուսի մեծ բռնկում դեռևս չկա։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Թեստավորումները ցույց են տվել, որ դեռևս մեծ բռնկում չկա Առողջապահության նախարարությունում, բայց մենք՝ սերտ շփումներ ունեցողներս, պետք է նվազագույնի հասցնենք շփումները, ավելի խիստ հետևենք կանոններին, ինքնամեկուսանանք։ Դրանցից մեկն եմ նաև ես, ռիսկի գոտում եմ»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ շարունակում է աշխատել հեռահաղորդակցության միջոցներով:

Նախարարի թեստի պատասխանը, սակայն, եղել է բացասական:

 
 
 

Comments


bottom of page