top of page

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ

Mar 4, 2020
1 min read

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին նվիրաբերվել է պաշտպանիչ դիմակների նոր խմբաքանակ։

Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում "Կարապետյան և որդի ՍՊԸ"-ն տեսչական մարմնին նվիրել է բարձր պաշտպանություն ապահովող, բազմակի օգտագործման համար նախատեսված 300 դիմակ, որով համալրվել է ԱԱՏՄ պաշտպանիչ միջոցների կազմը։

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

Դիմակները տրամադրվելու են ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի աշխատակիցներին, որոնք 24-ժամյա ռեժիմով ՀՀ օդային, ցամաքային ու երկաթգծային սահմանին ուժեղացված վերահսկողական աշխատանքներ են իրականացնում՝ կանխարգելելու կորոնավիրուսի ներթափանցումը երկիր։ Շնորհակալություն հայ գործարարներին, համագործակցության համար։

#HLIBam Harutyun Karapetyan Samson Grigoryan

 
 
 

Comments


bottom of page