top of page

Առնվազն 30 մարդ է զոհվել Եմենում ռազմաբազայի ուղղությամբ հուսիթների ավիահարվածների հետեւանքով

Aug 29, 2021
1 min read

Առնվազն 30 մարդ է զոհվել, առնվազն 60-ը՝ վիրավորվել Եմենի հարավում Էլ Անադ խոշորագույն ռազմական ավիաբազայի ուղղությամբ հարվածների հետեւանքով, հաղորդում է Reuters-ը:

Գործակալության տվյալներով՝ ավիահարվածները, ենթադրաբար, կազմակերպել են ապստամբ հուսիթները:

Էլ Անադ բազան տեղակայված է Ադեն նավահանգստային քաղաքից 60 կմ հյուսիսում, որը համարվում է երկրի ժամանակավոր մայրաքաղաքը ապստամբների կողմից Սանան գրավելուց հետո:

 
 
 

Comments


bottom of page