top of page

Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները՝ ջազային մշակմամբ․ համերգ՝ նվիրված կոմպոզիտորի 100-ամյակին

Nov 30, 2021
1 min read


Կամերային երաժշտության ազգային կենտրոնը եւ Ջազի հայկական ասոցիացիան «YEREVAN JAZZ FEST 2021» միջազգային 7-րդ ջազ փառատոնի շրջանակներում դեկտեմբերի 2-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրան համերգասրահում կներկայացնի համերգ՝ նվիրված մեծանուն երգահան, կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին: Երեկոյի ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) եւ Վահագն Հայրապետյան տրիոն։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռոբերտ Մլքեյանը։ Որպես մենակատարներ հանդես կգան Մավր Մկրտչյանը (բարիտոն), Սոֆյա Սայադյանը (սոպրոնո), Դանիել Մելքոնյանը (շեփոր)։ Կհնչեն Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների ջազային մշակումները, որոնք իրականացրել է Վահագն Հայրապետյանը։

 
 
 

Comments


bottom of page