top of page

Առաջին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը 50 000-ից դարձել է 300 000 դրամ

Jul 2, 2020
1 min read

Հուլիսի 1-ից ուժի մեջ են մտել ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված հետևյալ ծրագրերը․

- 1-ին երեխայի ծնվելու դեպքում միանվագ նպաստը նախկին 50 000-ի փոխարեն դարձել է 300 հազար դրամ (բարձրացվել է 6 անգամ)։

- 2-րդ երեխայի դեպքում միանվագ վճարը նախկին 150 հազար դրամի փոխարեն դարձել է 300 հազար դրամ (աճել է 2 անգամ)։

- Գյուղաբնակ չաշխատող մայրերը, ովքեր նախկինում ոչ մի աջակցություն չէին ստանում, ամեն ամիս կստանան նպաստ` 26.5 հազար դրամ։

- Գյուղաբնակ աշխատող մայրերը կստանան նախկինի համեմատ գրեթե 3 անգամ բարձր՝ 53 հազար դրամ ամսական նպաստ (նախկինում 18 հազար դրամ էր)։

- Քաղաքաբնակ աշխատող մայրերը, նախկին 18 հազար դրամի փոխարեն այսուհետ կստանան 26.5 հազար դրամ։

 
 
 

Comments


bottom of page