Առաջիկայում կվերաբացվեն Ստեփանակերտի 3-րդ, 4-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ դպրոցները. ԱՀ ԿԳՄՆ

Արցախում դպրոցները մեկնարկում են իրենց բնականոն աշխատանքը, առաջիկա շաբաթվա մեջ կվերաբացվեն Ստեփանակերտի 3-րդ, 4-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ դպրոցները:
«Սիրելի՛ հայրենակիցներ, աշակերտներ և ծնողներ, տեղեկացնում ենք, որ
ներկա պահին Ստեփանակերտում գործում են 2-րդ, 7-րդ, 8-րդ, 11-րդ և ֆիզմաթ դպրոցները.
առաջիկա շաբաթվա մեջ կվերագործարկվեն 3-րդ, 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ դպրոցները.
ժամանակավորապես չի գործելու 5-րդ դպրոցը, դպրոցի աշակերտները, ըստ նախընտրության, կարող են հաճախել 4-րդ ու 8-րդ դպրոցներ.
6-րդ դպրոցի մասին կտեղեկացնենք առաջիկայում.
դեռևս չեն գործում երաժշտական ու արվեստի դպրոցները.
դասերը վերսկսվել են նաև Ստեփանակերտի բժշկական ու երաժշտական քոլեջներում.
Շուշիի Մոզյան արհեստագործական ուսումնարանի աշկերտները կարող են գրանցվել Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում. առաջիկայում սպասվում է երկու ուսումնարանների միավորում»,- ասված է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության տարածած հայտարարության մեջ:





Comments