top of page

Առաջիկա օրերին նոր մեղմացումներ են սպասվում

Aug 12, 2020
1 min read

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ հատուկ նիստի ժամանակ հայտնել է, որ առաջիկա օրերին նոր մեղմացումներ են սպասվում` ընդուպ սանիտարահամաճարակային կաննոնները պահպանելու առումով:

«Վերանայվելու է որոշ հանրային բացօթյա տարածքներում դիմակ կրելու կանոնը, օրինակ՝ բնության գրկում, անտառում և նմանատիպ այլ վայրերում։ Վերանայվելու է հանրային սննդի ոլորտում յուրաքանչյուր սեղանի մոտ թույլատրվող անձնանց քանակը»,- հայտարարեց պարետը։

Ավինյանը նշեց, որ հանվելու է նաև անձնական ավտոմեքենայում դիմակ կրելու պահանջը, սակայն պահպանվելու են հանրային տրանսպորտում ու տաքսիներում դիմակ կրելու կանոնները:

 
 
 

Comments


bottom of page