Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Apr 12, 2021
1 min read

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 13-14-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում՝ Ապրիլի 12-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում, 13-ի կեսօրից հետո, 14-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Ապրիլի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




Comments