Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Mar 23, 2021
1 min read

Հանրապետության տարածքում՝ Մարտի 23-ի կեսօրից հետո, 24-25-ը, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ին առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի և 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25 մ/վ։ Օդի ջերմաստիճանը 23-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 24-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:




Comments