top of page

Առանց ձեզ մեր երկիրը կարող է կանգնել աղետների առաջ. Փաշինյանը շնորհավորել է փրկարարներին

Sep 4, 2020
1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ։


«Սիրելի փրկարարներ, դուք մասնագիտության բերումով մշտապես գտնվում եք արտակարգ դեպքերի, իրավիճակների կիզակետում, անձնվեր աշխատանքով կառավարում այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել լրջագույն աղետների առաջ»,–իր ուղերձում ասել է վարչապետը:

Փաշինյանը շնորհակալություն է հայտնել բոլորին իրենց կատարած նվիրական աշխատանքի համար և մաղթել անփորձանք ծառայություն ու երջանկություն։

Նշենք, որ այսօր փրկարարների մասնագիտական տոնն է։ Նրանց արդեն շնորհավորական ուղերձ է հղել նաև ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Հիշեցնենք` 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը երկրում հայտարարվեց ԱԻՆ աշխատողի մասնագիտական տոն, որպեսզի կարևորվի այդ մասնագիտության տեր մարդկանց աշխատանքը և հարգանքի տուրք մատուցվի իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվածների հիշատակին:




 
 
 

Comments


bottom of page