top of page

Առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է

Feb 6, 2022
1 min read

Տարեվերջին պետության և անօթևան անձանց կացարան տրամադրող հիմնադրամներից մեկի միջև պայմանագիրն ավարտվեց. քանի որ տվյալ կառույցը գործում էր էական խախտումներով, նոր մրցույթի մասնակցելու հնարավորություն չստացավ։ Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարության լրատվական բաժնից:

Այս ամենի հետևանքով առանց ժամանակավոր կացարանի մնացած 77 անօթևանի խնդիր արդեն լուծվել է, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նրանց տեղավորել է Երևանի N1 տուն-ինտերնատի տարածքում։ Դրան կից առանձին մասնաշենքը հիմա վերանորոգում են, որ դժվարին իրավիճակում հայտնված մարդիկ առավել բարվոք պայմաններում ապրեն։

 
 
 

Comments


bottom of page