top of page

Առանց ընդդիմության ձայների՝ առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող. իրավաբան

Jan 23, 2022
1 min read

Առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» դաշինքի անդամ, իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:

«Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց նախագահի պաշտոնից: Համաձայն ՀՀ սահմանադրության 126-րդ հոդվածի՝ Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 30 օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն: Հանրապետության նախագահն ընտրվում է ԱԺ կողմից: Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Ի դեպ, առանց ընդդիմության ձայների առաջին փուլով Հանրապետության նախագահ ընտրվել չի կարող: Անհրաժեշտ ձայների թիվը 107 պատգամավորի դեպքում կազմում է 80,25~81»:

 
 
 

Comments


bottom of page