top of page

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի մուտքը փակ է լինելու. Աղաջանյան

Apr 21, 2020
1 min read

էդուարդ Աղաջանյանը ներկայացրել է Ապրիլի 24-ի միջոցառումների ցանկը: Միջոցառումները կսկսվեն ապրիլի 23-ին երեկոյան 21:00-ից, կլինեն եկեղեցական զանգերի ղողանջներ, որոնց ներքո պետք է մարեն Երևանի և մարզկենտրոնների փողոցների լույսերը, նաև կոչ է արվելու քաղաքացիներին մարել իրենց բնակարանների լույսերը և սևեռել հայացքները դեպի հուշահամալիր կամ դիտել հանրայինի ուղիղ եթերը և բջջային հեռախոսների լույսերի վառումով պատուհաններից խորհրդանշել միասնական ներկայությունը անմար կրակի շուրջ: Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 8:00-ից սկսած քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 19-15 համարին Հայաստանից և 0037433191500 հեռախոսահամարներին արտասահմանից իրենց անվամբ հաստատելու հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկված քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին: Ապրիլի 24-ին առավոտյան ժամը 10:00-ից մեկնարկում են ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի և Կաթողիկոսի այցերը Ծիծեռնակաբերդ: Այսօրվանից մուտքը դեպի հուշահամալիր փակ է լինելու տարբեր անվտանգային և կազմակերպչական հարցերից ելնելով: 

 
 
 

Comments


bottom of page