top of page

ԱՊՀ-ում ինտեգրման գործընթացներն ընթանում են անդամ երկրների շահերի շրջանակում. Պեսկով

Feb 15, 2021
1 min read

Այժմ հետխորհրդայիրն տարածքում ընթացող ինտեգրման գործընթացները տեղի են ունենում անդամ երկրների շահերի շրջանակում: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրատվամիջոցների գլխավոր խմբագիրների հետ զրույցում նշել էր, որ հետխորհրդային տարածքում երկրի ազդեցությունը, «ինչպիսին էլ այն լինի, <...> աճում է՝ բոլոր դժվարությունների պայմաններում»: Սա մեկնաբանելով՝ Կրեմլի ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքն այլ երկրների հետ ինտեգրման գործընթացների մասին է:

Նա որպես օրինակ բերել է ԱՊՀ շրջանակում իրականացվող ինտեգրումը: Պեսկովը նշել է, որ «ինտեգրման արագացված ուղղությունն արդեն հասունացել եւ ապացուցել է իր կայացածությունը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությունը: «Իհարկե, այստեղ կա անդամ երկրների որոշակի փոխկախվածություն,- հավելել է նա: - Եվ, իհարկե, խոսքը այս երկրների փոխադարձ շահերի մասին է, որովհետեւ ինտեգրման այդպիսի գործընթացները այս երկրների ժողովուրդների շահերի շրջանակում են»:

 
 
 

Comments


bottom of page