ԱՊՀ երկրների միգրացիոն մարմինների ղեկավարները քննարկեցին ոլորտի գործընթացները

Հայաստանն այս տարի հյուրընկալում է ԱՊՀ մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավա րների խորհրդի 24-րդ նիստը, որն անցկացվեց այսօր Երևանում: ՌԴ ներքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյը, բարձր գնահատելով հանդիպման ձևաչափը, ողջունեց նիստի մասնակիցներին և արդյունավետ աշխատանքային քննարկում մաղթեց: Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը ընդգծեց միգրացիոն գործընթացների համատեղ քննարկման կարևորությունը, փորձի փոխանակման հնարավորությունը, նշեց, որ միգրացիոն մարմինների ղեկավարների հանդիպումը լավ հարթակ է ոլորտի խնդիրներին համակողմանի ու արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից: Կողմերը ներկայացրին միգրացիոն պատկերը իրենց երկրներում, վերջին մեկ տարվա ընթացքում ազգային օ րենսդրություններում կատարված ոլորտային փոփոխությունները: Քննարկվեցին ԱՊՀ երկրների կողմից Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին 1954թի ու Քաղաքացիություն չունենալու նվազեցման մասին 1961 թի կոնվենցիաներին միանալու փորձը, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց օրինականացման, այդ գործընթացի խնդիրների և հեռանկարների վերաբերյալ հարցերը: Հայկական կողմը ներկայացրեց փախստականների ինտեգրման պետական ծրագիրը: Ղազախստանի պատվիրակությունը ներկայացրեց երկքաղաքացիության ինստիտուտի խնդրահարույց կետերը և միջազգային իրավական մեխանիզմների կիրառումը այդ գործընթացում: Միգրացիոն մարմինների ղեկավարների ուշադրության կենտրոնում էր նաև Ապահով, կանոնավոր և օրինա կան միգրացիայի մասին գլոբալ հտչակագրի (2018թ-ի դեկտեմբերի 10-11, Մարաքեշ) իրականացման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև միգրացիոն ոլորտում ԱՊՀ երկրների լի ազոր գերատեսչությունների համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Կողմերը քննարկեցին նաև հաջորդ` 25-րդ հանդիպման վերաբերյալ աշխատանքային հարցեր:




Comments