top of page

Ապարանում, Արթիկում, Աշոցքում թույլ ձյուն է տեղում

Nov 26, 2021
1 min read



Նոյեմբերի 26-ին՝ ժամը 12։10-ի դրությամբ, Ապարանի, Արթիկի, Աշոցքի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ստեփանավանի տարածաշրջանի Գարգառ կոչվող ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

 
 
 

Comments


bottom of page