top of page

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 400 միլիոնը

Feb 9, 2022
1 min read

Պանդեմիայի սկզբից ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 400 միլիոնը։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ջոն Հոփքինսի անվ․ համալսարանը։

Թարմացված տվյալների համաձայն՝ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 400 244 031, մահվան 5 761 208 դեպք։

Ըստ համալսարանի տվյալների՝ կորոնավիրուսով վարակման 300 միլիոն ցուցանիշը հաղթահարվել էր մեկ ամիս առաջ՝ հունվարի 7-ին։ Վերջին մեկ ամսվա ընթացքում մեծ թվով վարակման դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում (15 149 517), որին հաջորդում է Ֆրանսիան (8 623 947), երրորդ տեղում Հնդկաստանն է (6 463 821): Ռուսաստանում գրանցվել է վարակման 13 147 666, մահվան 336 721 դեպք։

 
 
 

Comments


bottom of page