top of page

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 27 միլիոնի շեմը

Sep 6, 2020
1 min read

Աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 27 միլիոնը, ինչի մասին վկայում են worldometers.info առցանց թարմացվող կայքի տվյալները: Ըստ կայքի՝ ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 27 070 121 դեպք, որից  883 782-ը՝ մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է վարակվածների կեսից ավելին՝ 19 171 162 մարդ:

Հիվանդների և մահվան ելքերի թվով առաջատար է շարունակում մնալ Միացյալ Նահանգները, որտեղ գրանցվել է վարակման 6 431 160 դեպք, որից 192 820-ը՝ մահվան ելքով: Վարակակիրների թվով երկրորդ տեղում Բրազիլիան է՝ վարակման 4 123 000 դեպք, որից 126 230-ը՝ մահվան ելքով: Այնուհետև հաջորդում են Հնդկաստանը՝ վարակման 4 114 773 դեպք, որից 70 704-ը՝ մահվան ելքով, Ռուսաստանը՝ վարակման 1 020 310 դեպք, որից 17 759-ը՝ մահվան ելքով և Պերուն` վարակման 683 702 դեպք, որից 29 687-ը՝ մահվան ելքով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին նոր կորոնավիրուսը համավարակ էր հայտարարել: Համավարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է 213 երկրում:

 
 
 

Comments


bottom of page