top of page

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականին 619 մլրդ 774.1 մլն դրամ է ծախսել

Jun 3, 2022
1 min read


Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականին իրականացրել է 17 ծրագիր, որոնց շրջանակներում ի սկզբանե նախատեսված է եղել 120 միջոցառում։ Փաստացի իրականացվել է 123 միջոցառում։ Այս մասին հունիսի 3-ին Ազգային ժողովում 2021 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։ Նախարարի խոսքով, ճշգրտված պլանով նախարարությանը հատկացվել է 627 մլրդ 154,2 մլն դրամ։ «Վերոնշյալ բոլոր միջոցառումների համար տարեկան փաստացի ծախսերը կազմել են 619 մլրդ 774.1 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 98,8 տոկոս»,- ասաց Խաչատրյանը։ 2020 թվականի համեմատ փաստացի ծախսերը գերազանցել են 71,5 մլրդ դրամը կամ 13 տոկոսը։

 
 
 

Comments


bottom of page