Անցկացվել է միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը
Jun 21, 2019
1 min read

Հունիսի 20-ից 21-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների երկաթգծերի տեխնիկական քողարկման միասնական համակարգի ստեղծման միջոցառումների իրագործման միջպետական աշխատանքային խմբի հերթական նիստը: Նիստին մասնակցել են ՀՀ պաշտպանության, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, քաղաքաշինության կոմիտեի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ներկայացուցիչները:




Comments