Անցկացվել է հրետանավորների մասնագիտական պարապմունք
Jul 10, 2021
1 min read

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ամրապնդելու, մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները զարգացնելու նպատակով հուլիսի 9-ին 3-րդ զորամիավորման զորամասերից մեկի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների հետ անցկացվել է գործնական պարապմունք։ Հընթացս ճշգրտվել են հրետանային դիվիզիոնի օպտիկական, հետախուզական սարքերը, ստուգվել են
ամրակցված զինատեսակներին տիրապետելու հմտությունները և տրվել համապատասխան հրահանգներ։




Comments