top of page

Անցկացվել է հատուկ նշանակության վարժանքներ

Nov 25, 2019
1 min read

Զինծառայողների մասնագիտական կարողությունները, տեղանքի բարդ պայմաններում արգելքների հաղթահարման հմտությունները կատարելագործելու և դիմացկունությունն ամրապնդելու նպատակով նոյեմբերի 22-ին 5-րդ զորամիավորման հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացրել են վարժանքներ: Զինծառայողները հաղթահարել են լեռնային և ջրային արգելքներ, համադրված գործողություններով ոչնչացրել պայմանական հակառակորդի առաջապահ ուժերն ու միջոցները և ստեղծել բարենպաստ պայմաններ՝ յուրային զորքերի առաջխաղացման համար:

 
 
 

Comments


bottom of page