top of page

Անցկացվել է «Խաղաղության մարտիկ» մրցույթի հերթական մրցափուլը

  • Anews
  • Aug 26, 2020
  • 1 min read

ree

«Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթի ծրագրի համաձայն՝ ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկում անցկացվել է ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ» մրցաձևի առաջին` «Մարտական պատրաստության համալիր վարժություններ» մրցափուլը: Չորս պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Հունաստանի զինծառայողների հավաքական թիմերը հաղթահարել են տարբեր նորմացույցների համադրմամբ կահավորված արգելագոտին: Տվյալ մրցափուլում առաջատարը Ռուսաստանի Դաշնության թիմն է: «Բուժօգնության կազմակերպում» և «Կողմնորոշում տեղանքում» մրցափուլերի արդյունքների համադրումից հետո հայտնի կդառնա «Պրոֆեսիոնալ» մրցաձևի հաղթողը:

 
 
 

Comments


bottom of page