top of page

Անցկացվել է իրավաբանների հավաք-խորհրդակցություն

Sep 12, 2020
1 min read

ՀՀ ԶՈւ ԳՇ վարչակազմակերպչական վարչության իրավաբանական ծառայությունը սեպտեմբերի 11-ին ԶՈւ գլխավոր շտաբում անցկացրել է զորամիավորումների և կայազորների իրավաբանների հավաք-խորհրդակցություն։

Հավաք-խորհրդակցությունն անցկացվել է իրավաբանների գործառութային պարտականությունների կատարման և մասնագիտական պատրաստության մակարդակը բարձրացնելու նպատակով: Հավաքի շրջանակում կազմակերպվել են քննարկումներ, ընդունվել մասնագիտական ստուգարքներ։ Ծառայության պետ, գնդապետ Կ․ Միրզոյանը, ամփոփելով հավաք-խորհրդակցության արդյունքները, հանձնարարականներ է տվել իրավական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։

 
 
 

Comments


bottom of page