Անցկացվել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ
May 10, 2021
1 min read

Մայիսի 9-ին զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ։ Կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։




Comments