Անցկացվել են հրետանավորների վարժանքներ
Oct 30, 2021
1 min read

Հոկտեմբերի 29-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարամասնագիտական գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։ Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանային միջոցները բերվել են մարտական վիճակի: Զինծառայողները գործել են ներդաշնակ` սահմանված կարգով և ժամկետներում կատարելով առաջադրված խնդիրները։




Comments