top of page

Անցած շաբաթ գրանցվել է 166 արտակարգ դեպք. արձանագրվել է 19 մահ

Feb 21, 2022
1 min read

Փետրվարի 14-ից 20-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 398 դեպք, որից 166-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 96 հրդեհի, 5 փլուզման, 6 ինքնասպանության փորձի դեպք, 35 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 153 կենցաղային կանչ. տուժել է 67 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 1 քաղաքացի:


ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 19 մահ:


Արձանագրվել է թունավորման 10 դեպք:


Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 25 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 172 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 134 տրանսպորտային միջոց:


ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page