top of page

Անցած շաբաթ գրանցվել է 129 արտակարգ դեպք. Արձանագրվել է 16 մահ․ ԱԻՆ

May 3, 2021
1 min read

Ապրիլի 26-ից մայիսի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 363 դեպք, որից 129-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 48 հրդեհի, 3 փլուզման, 1 երկրաշարժի, 8 ինքնասպանության փորձի դեպք, 56 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 124 կենցաղային կանչ. տուժել է 78 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի:

ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ:

Արձանագրվել է թունավորման 5 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 12 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 15 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 12 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page