top of page

Անցած շաբաթ գրանցվել է 116 արտակարգ դեպք. Արձնագրվել է 14 մահ

Jan 31, 2022
1 min read

Հունվարի 24-ից 30-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 413 դեպք, որից 116-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 52 հրդեհի, 4 ինքնասպանության փորձի դեպք, 40 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 154 կենցաղային կանչ. տուժել է 80 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 11 քաղաքացի: ԱԻՆ-ից հայտնում են, որ նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 14 մահ:

Արձանագրվել է թունավորման 8 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 65 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 259 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 113 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

 
 
 

Comments


bottom of page