Անտառային հրդեհները զգալի վնաս են պատճառում Արցախի կենդանական ու բուսական աշխարհին. ԱԻՊԾ
Nov 2, 2020
1 min read
Արցախի խաղաղ բնակավայրերը թիրախավորելուց բացի, ադրբեջանա-թուրքական ուժերն Արցախի գրեթե բոլոր շրջանների անտառային գոտիներում կիրառում են հրկիզող հրթիռներ, հայտնում են ԱՀ ԱԻՊԾ-ից:

«Հասանելի վայրերում ԱԻ պետական ծառայության հրշեջ փրկարարները հրդեհաշիջման միջոցներ են ձեռնարկում, բայց աղետը շարունակում է մնալ օրախնդիր։ Այսպիսով, թշնամական կողմը հումանիտար աղետին փորձում է ավելացնել նաև բնապահպանականը` զգալի վնաս պատճառելով նաև Արցախի կենդանական ու բուսական աշխարհին»,- ասված է հաղորդագրության մեջ։




Comments