Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում. ԱՀ նախագահի գրառումը
Oct 17, 2020
1 min read

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում: «Սիրելի ՛ հայրենակիցներ, Մեր ժողովրդի արժանի զավակներ Ռուստամ Գասպարյանի և նրա որդու կորուստն այս օրերի մեր ողբերգական դեպքերից եղավ: Ռուստամը մեր օրերի Աբրահամներից է, ով իր հարենապաշտությամբ զոհասեղանին դրեց ոչ միայն իր, այլև զավակի մատաղ կյանքը… Վշտակցում եմ բոլոր հարազատներին: Երբեք չեմ մոռանա Ռուստամի հետ մեր վերջին հանդիպումը Հադրութ քաղաքի մատույցներում, որտեղ նա մեզ հետ մասնակցեց պատասխանատու առաջադրանքի քննարկման գործին: Անպարտելի է այն ժողովուրդը, որը Ռուստամներ է ծնում…»:





Comments