top of page

Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ

Nov 2, 2021
1 min read

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ. «ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ՝ ադրբեջանական ագրեսիայից մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։ Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին»։

 
 
 

Comments


bottom of page