top of page

Աննա Դանիբեկյանը տուգանել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին. Էլինա Սահակովա

Feb 16, 2022
1 min read

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը որոշում է կայացրել տուգանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հովհաննես Խուդոյանին և Հայկ Ալումյանին՝ յուրաքանչյուրին 50 հազար դրամի չափով։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի մամուլի քարտուղար Էլինա Սահակովան:

«Դատական սանկցիա կիրառելու վերաբերյալ դատական ակտը հրապարակվել է քիչ առաջ։ Նշենք, որ սույն դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 22-ին»,- հայտնել է նա։

 
 
 

Comments


bottom of page