top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել. Արթուր Թովմասյան


ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում. «Իմ սիրելի Ավո, Այսօր Քո ծննդյան օրն է. կլինեիր 63 տարեկան։ Տարիների այս հեռավորության ողջ ընթացքում անմար հիշատակդ միշտ ոգևորեցուցիչ է եղել, պատգամաբեր սերունդներին՝ տեր կանգնել Հայրենիքին։ Մարտունեցին արեց անհնարն անգամ, որ հուշարձանդ մնա կանգուն, հուշաղբյուրդ՝ հարհոսուն ... Այսօր՝ ծննդյանդ օրը, Ֆրանսիայի Սենատում մեկնարկել են Արցախի ճանաչման բանաձևի քննարկումներ։ Եվ չնայած Քո և մեր մնացած նահատակների արյամբ գծված Արցախի Հանրապետության սահմաններն արմատապես ձևախեղված են, այնուամենայնիվ, հայրենաշինության սուրբ երազանքներդ ու պատգամներդ հետայսու ևս պետք է լինեն դաս և ավանդ Արցախը պահելու համար։ Շնորհավո՛ր ծնունդդ, լեգենդար զորավար»:


0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page