Անմահության ճանապարհ. Մհեր Հարությունյան
Jan 30, 2021
1 min read

ՀՀ Ոստիկանությունը նյութ է պատրաստել պատերազմում զոհված ոստիկանության աշխատակից Մհեր Հարությունյանի մասին:
Ոստիկանության ավագ սերժանտ Մհերը Հարությունյանը պատերազմի սկսվելուն պես զինվորագրվեց և մեկնեց ռազմաճակատ: Մհերի հայրն ազատամարտիկ է, իսկ եղբայրը պատերազմի ժամանակ նույնպես կամավորագրվել էր:
«Եղբայրը կամավոր գրվեց, բայց ես թույլ չտվեցի, որ գնա: Ասացի՝ մեկը հերիք է, բա մեզ ո՞վ պետք է տիրություն անի»,- պատմում է Մհեր Հարությունյանի մայրը՝ Անահիտ Հարությունյանը:
Մհերը սովորում էր Վանաձորի պետական համալսարանում: Հաջողությամբ անցել էր դիպլոմի նախապաշտպանությունը, հաշված օրերին էին մնացել դիպլոմի պաշտպանությանը: Մհերը վերջերս էր ամուսնացել:




Comments