top of page

Անձնագրային և վիզաների վարչությունը հերթապահություն է սահմանել

May 29, 2021
1 min read

Ազգային ժողովի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների աշխատանքները պատշաճ կազմակերպելու՝ հավանական ուշացումներով և թերություններով պայմանավորված փաստաթղթային սխալների հետ կապված հարցերը ժամանակին քննարկելու գործընթացն ապահովելու նպատակով ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը մայիսի 28-ին, 29-ին և 30-ին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի ոչ աշխատանքային օրերին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն սահմանել է հերթապահություն: Այս մասին հայտնում են անձնագրային վարչությունից:

Հերթապահությունը սահմանվել է միայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում՝ Երևան, Դավթաշեն 4-րդ թաղամաս, շենք 17/10։

 
 
 

Comments


bottom of page