top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրվող աջակցությունը երկարացվեց ևս 6 ամսով



Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը կերկարաձգվի ևս կես տարով։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում։ Այսպիսով, աջակցության ժամկետը երկարաձգվել է 15-ից մինչև 21 ամիս: Այդ զինծառայողների ընտանիքները ստանում են ամսական 300 հազար դրամ։ Հուլիսի 11-ի դրությամբ նշված կատեգորիայի ընտանիքները 76–ն էին, նրանց վճարումները դադարեցվել են 2022 թվականի մարտի 1-ից: Այսպիսով, նրանց հետին թվով օգնություն կվճարվի միանգամից երեք ամսվա համար՝ մարտից մինչև հունիս: Զինվորականին անհետ կորած ճանաչելուց հետո ընտանիքը նրա անունով վճարումներ է ստանում արդեն որպես զոհվածի։ Զոհվածների հարազատները միանվագ ստանում են 10 միլիոն դրամ և ամսական 200-300 հազար դրամ` կախված զոհվածի կոչումից: Նույն ամսական վճարները (առանց միանվագի) ստանում են 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող զինվորականները։ Երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողները ստանում են 5 մլն դրամի միանվագ վճարում և համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամի ամսական վճարումներ: Ամենամսյա վճարումները տրամադրվում են 20 տարի։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page