top of page

Անհապաղ փակել երկինքը եվրոպական պետությունների համար. Նեթանյահու

Dec 21, 2020
1 min read

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կորոնավիրուսի հարցերով կառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ կոչ է արել ամբողջությամբ փակել Իսրայելի երկինքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա նախարարներին կոչ է արել աջակցել իր առաջարկին եւ անհապաղ փակել երկինքը եվրոպական պետությունների համար, ինչպես դա արվել է 2020 թվականի մարտի սկզբին կորոնավիրուսի տարածման պատճառով:

«Ես կորոնավիրուսի հարցերով հանձնաժողովի նիստ եմ հրավիրել, որի նպատակն է ամբողջությամբ փակել երկինքը: Վիրուսային զանգվածը, որը ներթափանցել է Իսրայել, պետք է առավելագույնս նվազեցվի, նույնիսկ եթե Մեծ Բրիտանիայում ստուգում են, թե դա ինչ վիրուս է, արդյոք կայուն է պատվաստանյութի նկատմամբ: Այդ նպատակով կոչ եմ անում կրկնել այն, ինչ արեցինք կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ՝ հնարավորինս արագ փակել երկինքը»,-ասել է Նեթանյահուն:

 
 
 

Comments


bottom of page