top of page

Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Արմեն Դարբինյան

Mar 1, 2022
1 min read

Ռուս-հայկական (սլավոանական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն անթույլատրելի է համարել կրթական համակարգը աշխարհաքաղաքական խաղերի մեջ ներքաշելը։

«Պաշտոնապես հայտարարում եմ Ռուս-հայկական համալսարանի պատրաստակամությունը՝ տեղափոխել և ընդունել ռուս ուսանողների, ովքեր ճնշվում են Եվրոպայում վերջին իրադարձությունների հետ կապված։

Վաղը կոնկրետ առաջարկներով կդիմեմ տիկին Մոսկալկովային։

Անընդունելի է կրթական համակարգը ներքաշել աշխարհաքաղաքական խաղերի մեջ. Կրկնակի ցավալի է, եթե դա թույլատրվի Եվրոպայում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է համալսարանի ռեկտորը։

 
 
 

Comments


bottom of page