top of page

Անդրադարձ ՏՏ ոլորտի զարգացմանը

Nov 12, 2019
1 min read

ՏՏ-ն այն բացառիկ ոլորտն է, որն ամեն տարի Հայաստանում ցուցաբերում է աճի բարձր տեմպեր։ Այն շարունակում է կայուն զարգանալ և ապահովել 20-25% աճ։ Այս թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ-ում ամենամեծ ՏՏ կազմակերպություններից մեկի՝ «Softline Armenia»-ի տնօրեն Սարգիս Հարությունյանի հետ:

-«Softline Armenia» կազմակերպությունն արդեն 11 տարի է ՏՏ հայկական շուկայում է և մենք առաջարկում ենք ամբողջական տեխնոլոգիական լուծումներ, ծրագրային ապահովվման լիցենզավորում, անհրաժեշտ սարքավորումների մատակարարում և համապատասխան IT ծառայություններ: Ընկերությունն ամեն տարի հաստատում է իր համապատասխանությունը ISO 9001: Softline-ը օգնում է իր հաճախորդներին լինել մրցունակ և ապահովել իրենց բիզնեսի առավել արդյունավետությունը՝ օգտագործելով ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաները։ Ամեն ինչ անում ենք՝ ՏՏ արագ զարգացող աշխարհի նորարաությունների հետ համահունչ քայլելու համար։ Անշուշտ, տեղեկատվական տեխնոլոգիաներն այն բացառիկ ոլորտն է, որն ամեն տարի Հայաստանում ցուցաբերում է աճի բարձր տեմպեր և ի տարբերություն այլ ոլորտների այստեղ ներուժը շատ ավելի մեծ է, սակայն ՏՏ համաշխարհային քարտեզի վրա դիրքավորվելու համար անհրաժեշտ է ավելի հավակնոտ քաղաքականություն, արմատական փոփոխություններին միտված նախաձեռնություններ։ Դա ճանապարհ է դեպի ավելի բարձրակարգ շուկաներ, դեպի նորարարական աշխարհ, որի արդյունքում կլինենք ավելի մրցունակ։

 
 
 

Comments


bottom of page