top of page

«Անգամ ընտանիքի անդամները մեքենայում պետք է կրեն դիմակներ». վարչապետ

May 24, 2020
1 min read

«Ավտոմեքենաները համարվում են փակ տարածք և ցանկացած տրանսպորտային միջոցում, եթե կա մեկից ավել մարդ, ապա բոլորն անխտիր պետք է կրեն դիմակ: Անկախ նրանից՝ մեքենայի մեջ գտնվողները մի ընտանիքի անդամներ են, թե ոչ: Պահանջը չկատարողները կպատժվեն խստագույնս»,- ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով դիմակներ ձեռք բերելու ֆինանսական դժվարություններին` նա կոչ արեց գնելու հնարավորություն չունենալու դեպքում տնային պայմաններում կարել ու կրել դիմակներ: «Եթե մենք պահպանենք դիմակներ կրելու ճիշտ հիգիենան, ձեռքերի մաքրության հիգիենան, ապա իրավիճակը հնարավոր կլինի վերահսկել»,- կոչ արեց Փաշինյանը՝ նշելով, որ այս ամենը կառավարության կամ իր համար չի արվում, այլ մեր բնակիչների, մեր տարեցների առողջության ու կյանքի։

 
 
 

Comments


bottom of page