top of page

Անբարոյականություն է ասել, որ գործարարը պետք է գար և փրկեր Շուշին. Վիտալի Բալասանյան

Nov 11, 2020
1 min read

Հայրենակիցներ, ասել այն մասին , որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը:

«Հայրենակիցներ, ասել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի պատճառով Շուշին ընկել է, դա նշանակում է ծաղրել բանակին և ցույց տալ, որ ոչինչ չես հասկանում պատերազմից: Պարզապես անբարոյականություն է ասել, որ երևանյան գործարարը իր ջոկատով պետք է գար և փրկեր Շուշին: Շուշին պետք է պաշտպաներ բանակը այլ ոչ թե անհատները և կամավորականները, որոնց պատճառով իբր Շուշին ընկել է:»,- գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page